Թուրքիայի խորհրդարանի Ազգային կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության անդամների միջեւ խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների միջեւ ծեծկռտուքն սկսվել է այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահը հայտնել է, թե 12-ամյա կրթական համակարգի նախագիծն ընդունվել է: Այս խոսքերը դուր չեն եկել CHP-ի պատգամավորներին, ովքեր դեմ էին հանդես գալիս կրթական նոր նախագծին: Սկսված փոխադարձ հայհոյանքները վերածվել են բռունցքներով հարվածների: Պատգամավորները միմյանց վրա են նետել գրասենյակային պիտույքներ: Նշվում է, որ կան վնասվածքներ ստացած պատգամավորներ:
Ավելի ուշ CHP-ի պատգամավորները հնչեցրել են «AKP-ն բռնատիրական ռեժիմ է», «Կորչի Ֆաշիզմը» եւ այլն:



























