Պուտինի կառավարման տարիներին նա եւս կցանկանա Ղարաբաղի հարցում միջնորդի դեր կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն նա այնքան համբերատար չէ , որքան Մեդվեդեւը: Այս մասին, այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
«Եթե Մեդվեդեւը ձեռք սեղմման կողմնակից էր, ապա Պուտինը` ձեռք ջարդելու գործելաոճի կողմնակից»,-նկատեց նա, հավելելով, որ այդ գործելաոճը չի ազդի Հայաստանի վրա:
Փորձագետը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը լավ անձնական հարբերություններ ունի Պուտինի հետ, իսկ Սերժ Սարգսյանը` ոչ, ինչը լավ է, քանի որ Պուտինի ճնշումները չեն ազդի Հայաստանի վրա:
«Սակայն պետք է անկնալենք, որ Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կվերցնի առաջնահերթությունը»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը, ընդգծելով, որ միտում կա, որ Ռուսաստանը կլավացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ` զենք-զինամթերք վաճառելու եւ էներգետիկ պայմանագրերի առումով:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի


























