Հայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդները մեկնարկելու են մարտի 19-ից եւ կտեւեն մեկ շաբաթ 2-րդից մինչեւ 12-րդ դասարանների աշակերտների համար:

Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, թե ուսումնական պլանով նախատեսված է, որ առաջին դասարանցիները կհանգստանան երկու շաբաթ: