Շվեյցարիայի բնակիչները դեմ են քվեարկել վճարվող տարեկան արձակուրդի ժամկետը երկարացնելուն: Մարտի 11-ի հանրաքվեին նրանք հրաժարվել են երկարաձգել իրենց արձակուրդը 4 շաբաթից մինչեւ 6-ի: Նման նախաձեռնությանը դեմ է քվեարկել հանրապետության բնակչության երկու երրորդը: 

Հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես են եկել արհեստակցական միությունները. ըստ նրանց վիճակագրության` Շվեյցարիայում աշխատանքի արտադրողականությունը վերջին 15 տարվա ընթացքում աճել է միջինը 20%-ով, դա այն դեպքում, երբ աշխատավարձների միջին մակարդակը բարձրացել է ընդամենը  4%-ով:

Շվեյցարիան հաշվի է առել կառավարության նախազգուշացումն այն մասին, որ արձակուրդային օրերի աճը կհանգեցնի գործատուների ծախսերի աճին եւ լրացուցիչ վտանգ կստեղծի ազգային տնտեսության համար, հայտնում է BBC-ն:

Ըստ վիճակագրության` շվեյցարացիները Եվրոպայում ամենաաշխատունակն են: Միջին հաշվարկներով քաղաքացին աշխատանքի վայրում անցկացնում է շաբաթվա մեջ 45 ժամ: Համեմատության համար` գերմանացին` 41 ժամ, ֆրանսիացին` 38 ժամ, տվյալներ է բերում BFM.ru-ն: Ընդ որում, արձակուրդի հասանելի օրերի քանակով Շվեյցարիան  (29 օր) գտնվում է աղյուսակի ամենաներքեւում:

Ավելի քիչ են հանգստանում միայն Նիդերլանդներում (28 օր):