Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր` մարտի 12-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է հանձնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Ազգային ժողովի ընտրություններում Երեւանի թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում առաջադրվելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Յազերյանը:
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը նախկինում եւս առաջադրվել է այդ ընտրատարածքում եւ դարձել պատգամավոր:
Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանը մարտի 14-ին այս կապակցությամբ հրավիրելու է մամուլի ասուլիս:




























