Մոսկվայում ձերբակալվել են հանցագործ խմբավորման անդամներ, ովքեր մասնագիտացել էին ավտոմեքենաների առեւանգման գործում:
ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ավտոմեքենաների առեւանգմամբ զբաղվողներից երկուսը հայեր են, ովքեր ձերբակալվել են Մոսկվայում անցյալ շաբաթ: Այժմ ստուգում են, թե արդյոք նրանք կապ ունեն ավտոտրանսպորտի կազմակերպված առեւանգման հետ:
Ստուգման արդյուքում, օպերատիվ գործիչները գտել են երկու առեւանգված ավտոմեքենաներ, ինչպես նաեւ գործիքներ, որոնք նախատեսված են ավտոմեքենաների համարները փոխելու համար: Ներկայումս ստուգվում է, թե արդյոք ձերբակալվածները կապ ունեն նման այլ հանցագործությունների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


























