Վրացի զինվորականները չեն ցանկանում ծառայության մեկնել Աֆղանստան: Ըստ տեղական «Քվիրիս պալիտրա» թերթի` պաշտպանության նախարարությունում պայմանագրայիններին հավաքագրելիս  խնդիրներ են ծագել  հենց  այն ժամանակ, երբ Վրաստանն այս տարի պետք է 750 զինվորականներով ավելացներ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության իր ներկայիս քանակը, որը կազմում է 925 մարդ: Հիշեցնենք, որ Աֆղանստանում ծառայության ընթացքում վրացի խաղաղարարների շրջանում  15 զոհ է գրանցվել:

Ըստ հրատարակչության տվյալների` դրա հետ կապված պաշտպանության նախարարությունը որոշել է 28 հազար լարի (մոտ 17 հազար դոլար) տուգանել հրաժարվողներին, որոնք չեն ցանկանում գնալ Աֆղանստանում ծառայելու: Ընդ որում, պետությունը զոհվածների ընտանիքներին որպես փոխհատուցում հատկացնում է  10 հազար լարի (մոտ 6 հազար դոլար):

Պաշտպանության նախարարությունը դեռեւս այս տեղեկատվությունը չի մեկնաբանում, գրում է  «ՎԶԳԼՅԱԴ»  թերթը: