Մարտի 11-ին Մոսկվայում կայացել է սփյուռքահայության երիտասարդական առաջին համաժողովը: ԱՊՀ-ի երկրների երիտասարդության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցել են հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱՊՀ-ի երկրների երիտասարդական խորհրդի մամլո կենտրոնում, համաժողովում քննարկվել են կազմակերպվածության եւ արտասահմանում ապրող հայ երիտասարդության` տեղական հանրությանն ինտեգրման հարցեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը համաշխարհային հանրությանը Հայաստանի մասին ճշմարտությունը տեղ հասցնելու գործում, ինչպես նաեւ հայկական լոբբիի ձեւավորման հետ կապված հարցեր:




























