Դամասկոսը կպայքարի զինված խմբավորումների դեմ մինչեւ նրանց վերջնական ոչնչացումը: Այս մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:
Նա վստահեցրել է, որ նման որոշմանն աջակցում է սիրիացի ամբողջ ժողովուրդը:
Դիվանագետը նաեւ նշել է, որ ընդդիմությունը լավ պատրաստված է քաղաքներում մարտեր վարելու համար, իսկ Հոմսում, որտեղ վերջերս դաժան մարտեր էին տեղի ունենում, կային շատ արտասահմանցիներ, հաղորդում է Նորությունների ռուսական ծառայությունը:




























