Բեյրութի ամերիկյան դեսպանությունը հանդիսանում է սիրիական վարչակարգի դեմ պայքարող ահաբեկչական խմբավորումների զինման գործողությունների շտաբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչ շեյխ Նաբիլ Քվաուքը:

Նա հայտարարել է, որ Բեյրութում ամերիկյան դեսպանը զբաղվում է սադրիչ քարոզչությամբ եւ հրահրում է խռովություններ, միաժամանակ մեղադրելով ԱՄՆ դիվանագիտական առաքելությանը, որ նա Սիրիայի դեմ պատերազմի օպերատիվ ռազմական կենտրոն է:

Շեյխը Լիբանանում ԱՄՆ դեսպան Մաուրա Քոննելին անվանել է «ընդդիմության դեսպանորդ», գրում է MIGnews-ը: