Տհաճ դեպք է տեղի ունեցել շվեդական թուղթ արտադրողի եւ Գերմանիայում այն ստացողի միջեւ: Պարզվել է, որ ինչ-որ մեկը թղթի փաթեթների վրա սվաստիկայի նշան է նկարել, նախքան դրանք Գերմանիա ուղարկելը:
Շվեդիայի հարավային մասում գտնվող Հիլթերբրաքում Stora Enso թղթի գործարանի գլխավոր տնօրենը Euromag-ի հրատարակությանը հայտնել է, որ Գերմանիայում հաճախորդները խիստ են արձագանքել եւ բացատրություն են պահանջել, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ:
Գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ընկերությունը ներողություն է խնդրել գերմանացի հաճախորդներից:




























