Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ-ի անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագրից: Համապատասխան հրահանգ է ստորագրել երկրի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին:
Ինչպես հայտնում է «Նովոստի Գռուզիան», հրամանագիրը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկատուի կայքում: Ըստ հրամանագրի` Վրաստանի արտգործնախարարությունը կհայտնի ավանդապահին համաձայնագրի գործողության դադարեցման մասին:
ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը վրացական իշխանություններն ընդունել են 2008 թվականին Ռուսաստանի հետ օգոստոսյան պատերազմից հետո: Դրա հաջորդ տարվա ամռանը Վրաստանը պաշտոնապես դուրս էր եկել ԱՊՀ-ի կաամից, սակայն ԱՊՀ-ի շրջանակում միջազգային տասնյակ համաձայնագրերի մասնակից էր մնացել:



























