Հայ ազգային կոնգրեսի քաղաքային խորհուրդը մեկ ամիս շարունակ փորձել է կոնսեսուսի միջոցով կազմել ՀԱԿ-ի համամասնական ցուցակը, ինչից հետո որոշել է, որ դա կանի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին, այսօր` մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:

Նա հավելել է, որ չի բացառում, որ այդ հանգամանքը կարող է դժգոհություն առաջացնել. «Հնարավոր է, որ դժգոհություններ լինեն, նույնիսկ ես կարող եմ դժգոհ լինել, սակայն կլռեմ, քաի որ ՀԱԿ-ն ունի ավելի էական նպատակներ եւ գաղափարներ: Երեք լիտրանոց տարայի մեջ դժվար է հինգ լիտր ջուր լցնել»:

Նրա խոսքով, ՀԱԿ-ում չկան դեմոկրատիայի հետ կապված խնդիրներ. «ՀԱԿ-ը շարունակում է կոնսոլիդացված մնալ եւ չի շեղվել իր ուղուց: Եթե որոշ մարդիկ կարծում են, որ չի կարելի մասնակցել ընտրություններին, ապա դա չի նշանակում, որ մնացած կուսակցությունները պետք է հետեւեն իրենց օրինակին»: