Բաթումիում թուրքական մզկիթի` Ազիզիեի կառուցման վերաբերյալ ստորագրման ենթակա փաստաթուղթ դեռեւս չկա: Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտնել է, որ թուրքական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, դրա համար էլ կողմերի ստորագրման համար պատրաստ պայմանագիր դեռ չկա:

«Չկա ոչ ստորագրված, ոչ էլ ստորագրման ենթակա փաստաթուղթ: Դեռեւս բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է նա:

Մինչդեռ Վրաստանի Մշակույթի նախարար Նիկա Րուրուան մարտի 7-ին լրագրողներին հայտնել է, որ վրացական կողմը Թուրքիայի հետ պայմանագիր կստորագրի Ազիզիե մզկիթի կառուցման վերաբերյալ, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»: