Մոլդովան վերջանականապես որոշել է, թե ով է առաջադրելու իր թեկնածությունը նախագահի պաշտոնում. դա մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահ Նիկոլայ Տիմոֆթին է: Նրա թեկնածությունը պաշտպանել են Մոլդովայում իշխող` Եվրոպական ինտեգրման դաշինքի բոլոր երեք խմբակցությունները, հաղորդում է «Իզվեստիա»:
Իշխող կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ իրենք համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ, եւ հույս են հայտնել, որ մարտի 16-ին Նիկոլայ Տիմոֆթին կընտրվի նախագահ:
Նշենք, որ Մոլդովան առանց նախագահի է մնացել արդեն 3 տարի: 2009-ին եւ անցած տարի խորհրդարանը ցրվել էր, եւ արտահերթ ընտրություններ էին նշանակվել:


























