«Յունիբանկը» ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար գործարկել է նոր ավանդ «Էքսկլյուզիվ»: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 91-ից մինչեւ 180 օր ժամկետով ԱՄՆ դոլարով գումար ավանդադրելու դեպքում ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 5.7%, եվրոյի դեպքում` 4.7%, իսկ 181-ից մինչև 365 օր ժամկետի դեպքում` 7.7% դոլարով եւ 6.7% եվրոյով: Հաճախորդներն իրենք կարող են ընտրել տոկոսագումարի ստացման տարբերակը` ամեն ամիս կամ ժամկետի վերջում: 

«Էքսկլյուզիվ» ավանդը հատուկ մշակված է ոչ ռեզիդենտ անձանց համար եւ տարբերվում է բարձր եկամտաբերությամբ, ուղղված է հատկապես դեպի ռուսաստանյան շուկան: Ավանդը հարմար է նրանով, որ թույլ է տալիս դրամական միջոցները ներդնել ինչպես երկարատեւ ժամկետով, այնպես էլ 3 ամսով: Հաշվի առնելով շահավետ պայմանները եւ «Յունիբանկի» ներկայացուցչության առկայությունը Մոսկվայում, ինչը զգալի պարզեցնում է ոչ ռեզիդենտ անձանց կողմից գումարի ավանդադրումը, «Էքսկլյուզիվ» ավանդը մեծ պահանջարկ կունենա», - NEWS.am-ին ասաց «Յունիբանկի» ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը: