Ազգային Ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանն առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով հայրենի Գյումրիում:
Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը NEWS.am-ին հայտնեց, որ
Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնականան ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր այս տարիների ընթացքում բավական օրենսդրական աշխատանք կատարել է: «Սակայն դեռ անելիքները շատ են եւ մեկ անգամ եւս քաղաքացիների վստահությունը ստանալու դեպքում կշարունակեմ ակտիվորեն աշխատել օրենսդիր մարմնում»,- նշել է Բալասանյանը:




























