ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել, որ նախատեսում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը Վրաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի հաշվին:

Հանրապետական սենատոր Լուգարի խոսքով, ՆԱՏՕ-ի ընդլայնումը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, նաեւ Բալկաններում կայունության ամրապնդման եւ քաղաքական բարեփոխումների կարեւոր բաղադրիչ է, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Նախագիծը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «ճանապարհային քարտեզ» մշակել Վրաստանին, Բոսնիա-Հերցեգովինային, Մակեդոնիային եւ Չեռնոգորիային ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ եւ ներկայացնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, որ կայանալու է մայիսին Չիկագոյում:

Սենատի կողմից հաստատվելու դեպքում այդ երկրները անդամության թեկնածու կդառնան:

Փաստաթուղթը նաեւ օգնության տրամադրում է նախատեսում: