«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է   «SMS-մարաթոն» ծառայության մեկնարկի մասին կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել կարճ հաղորդագրություններ Հայաստանի բոլոր բջջային ցանցերին` կես գնով, սկսած օրվա 3-րդ SMS-ից: Օրացուցային օրվա ընթացքում առաջին երկու SMS հաղորդագրությունները կտարիֆիկացվեն ըստ բաժանորդի գործող սակագնային փաթեթի: «SMS-մարաթոն» առաջարկը գործում է մինչեւ 2012թ-ի մայիսի 31-ը:

«Գարնանային ամիսները Հայաստանում լի են տոներով, եւ այս օրերին «ԱրմենՏել»  ընկերությունն ուրախ է առաջարկել իր հաճախորդներին շփման նոր հնարավորություն` իրենց հարազատների եւ մտերիմների հետ: «SMS-մարաթոն» ծառայությունը` մատչելի եւ հարմար շփման հնարավորություն է պահանջված բոլորի կողմից, հատկապես տոն օրերին, երբ կտրուկ աճում է SMS ծառայությունների օգտագործումը», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«SMS-մարաթոն» ծառայությունը կարելի է ակտիվացնել նշված տարբերակներից մեկով. ուղարկելով «20» տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին, զանգահարելով 067420 համարին կամ ուղարկելով *110*20# հրահանգը: Ծառայության միացման վարձը 150 դրամ է, բաժանորդային վարձը` օրը 5 դրամ:

«SMS-մարաթոն» ծառայությունից կարող են օգտվել կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, բացի «Շարժական ինտերնետ», «Ուլտրա», «Բարի գալուստ» եւ «ZrO» սակագնային փաթեթների բաժանորդներից: