Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Այնթափ գյուղի հատվածում, մարտի 11-ին, «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվել։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով մեքենայի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց։
Կատարվում է քննություն:




























