Երեւանում, մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արցախի փողոցում՝ դեպի «Մաքուր երկաթ» գործարան տանող ճանապարհին, թիվ 117 երթուղու «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ քույր եւ եղբայր Սեյրան եւ Ալվարդ Ղամբարյաններին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք տեղում մահացել են։
Կատարվում է քննություն:



























