Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մարտի 12-ին, ընդունել է Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ ամիս կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ օրակարգային հարցեր:



























