Իրանի փոխարտգործնախարար Հուսեյին Էմիր Աբդուլլահիյան հերքել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն խոսքերը, թե Իրանը եւ Ռուսաստանը նախորդ տարվա համեմատ նվազեցրել են Սիրիայի նախագահին ցույց տրվող աջակցությունը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է, թե Իրանի իսլամական հանրապետությունը շարունակում է ամբողջովին աջակցել Սիրիայի իշխանություններին։ «Մենք վստահ ենք, որ Սիրիայի ժողովուրդը աջակցում է Ասադի բարեփոխումներին եւ դեմ է արտաքին միջամտություններին»,-ասել է իրանցի փոխարտգործնախարարը՝ զգուշացնելով Սիրիայի ընդդիմադիրներին զինողներին, որ այն կմեծացնի Սիրիայի ներսում տիրող ճգնաժամը։


























