Սիրիայի իշխանությունները համաձայն են Արաբական երկրների լիգայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների` ճգնաժամից դուրս գալու առաջարկին, որ մշակվել է Կահիրեում մարտի 10-ին: Այդ մասին Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:
«Մենք համաձայն ենք այդ հինգ կետերի հետ: Մենք համաձայն ենք դադարեցնել բռնությունները եւ պատրաստ ենք երկխոսության խնդիրն առանց նախապայմանների կարգավորելու համար»,- ասելէ դեսպանը: Նա միաժամանակ ասել է, թե Բաշար Ասադի հրաժարականի պահնջը միջամտություն է երկրի գործերին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի եւ Արաբական երկրների լիգայի արտգորնախարարները մարտի 10-ին Կահիրեում ստորագրել են հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որով պահանջում են վերջ դնել բռնություններին, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, չխոչընդոտել մարդասիրական օգնություն հասցնելուն, աջակցել ՄԱԿ-ի առաքելությանը:


























