Ժողովրդավարությունը եւ ազատամտությունն ունեն գենետիկ բնույթ: Նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները:
Իլինոյս նահանգի Հյուսիսարեւմտյան համալսարանի մասնագետներն հայտնաբերել են լիբերալիզմի եւ ազատամտության համար պատասխանատու գենը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտության ընթացքում գիտական խումբը հաստատել է, որ գոյություն ունի հատուկ գեն, որը կարգավորում է սերոթոնինի ակտիվությունը: Այն քիմիական նյութ է, որը գլխուղեղում իրականացնում է էլեկտրական ազդակների փոխանցումը: Սերոթոնինն ազդում է մարդու զգացմունքների եւ տրամադրության վրա:
Ավելին, գիտնականները հաստատել են, որ տվյալ գենը բնորոշ է այնպիսի ժողովուրդների ներկայացուցիչների համար, որոնք Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ստեղծել են ժամանակակից ժողովրդավարական հասարակություններ: Դրա հիման վրա էլ նրանք ազատամտության եւ ժողովրդավարության գենետիկ բնույթի մասին եզրակացություն են արել, հայտնում է fontanka.ru-ն:




























