Կաթվածահար ֆիզիկոս Հոքինգը կխաղա իր իսկ դերում «Մեծ պայթյունի տեսությունը» վերտառությամբ հայտնի սիտկոմում: Ավելի վաղ CBS-ի ներկայացուցիչներն առաջարկում էին Հոքինգին նկարահանվել սերիալում, բայց մշտապես մերժում են ստացել:

Ապրիլի 6-ին ցուցադրվելիք սերիայում հայտնի գիտնականը կարդում հայտնվում է դերասան Ջիմ Պարսոնսի հետ, ով իրականացնում է Շելդոն Կուպերի դերը:

«Մեծ պայթյունի տեսությունը» առաջին անգամ էկրաններին է հայտնվել 2007-ին, հաղորդում է OpenSpace-ը: