ԱՄՆ-ը հայտնի է իր տարատեսակ մրցույթներով, իսկ նրան չի զիջում Կանադան, որտեղ արդեն 29 տարի շարունակ իրականացվում է սպագետտիից կամուրջների մրցույթը: Այս անգամ Բրիտանական Կոլումբիայի «Օկանագան» քոլեջում կազմակերպված մրցույթում հաղթել է 23-ամյա հունգար Պետեր Շանդորը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Daily Courier-ը, Շանդորի կամուրջը դիմացել է 384 կգ քաշին, երկու անգամ ավելի, քան մրցույթին մասնակցող մյուս կամուրջները: Շանդորը, ով ինժեներական գործ է ուսումնասիրում Հունգարիայի Նյիրեդխազի քոլեջում, պատմել է, թե կամրջի վրա 140 ժամ է ծախսել, իսկ մշակելու վրա` մի քանի ամիս:

Մրցույթի ռեկորդը` 443,58 կգ, կրկին պատկանում է հունգար ուսանողներին եւ հաղթել է 2009թ.: Կամրջի քաշը եղել է 982 կգ: