Հայաստանի քաղծառայության խորհրդում, վաղը` մարտի 13-ին, կկայանա մրցույթ` ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Քաղծառայության խորհրդին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մրցույթին կմասնակցեն Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը, նրա տեղակալ Մարինե Հովեյանը եւ տեսչության լեզվի վերահսկողության բաժնի ղեկավար Եսայի Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ Սերգո Երիցյանը Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2010-ի փետրվարից:



























