Իրանցի գիտնականները սուպերբետոն են ստեղծել ամերիկյան սուպերզենքին դիմակայելու համար, որով ԱՄՆ պաշտպանության նախարարը սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանի ատոմային օբյեկտներին:
Բետոնի ստեղծվել է կվարցի փոշու եւ հատուկ մանրաթելերի հիման վրա, որոնք այն դարձնում են ծայրահեղ ամուր եւ ահռելի ճնշման դիմացող նյութ: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, սուպերբետոնը ստեղծվել է բացառապես խաղաղ նպատակներով, բայց կարող է օգտագործվել ստորգետնյա օբյեկտները ավիահարվածներից պաշտպանելու համար:
Բետոնը ստեղծվել է իրանական ֆոմուլայով, աշխարհում իրեն հավասարը չունի եւ երաշխավորում է Վաշինգթոնի տեւական գլխացավը ատոմային ծրագրի հետ մեկտեղ:



























