Ռուս լրագրողուհի Քսենյա Լարինան մեղադրել է հայտնի դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովին` կնոջ մահվան մեջ, նրան անվանելով տան բռնապետ եւ սեփական մոր բացարձակ ստրուկ, ով իր ողջ չարությունը կնոջն է ուղղել:
Իր բլոգում լրագրողուհին պատմել է, որ այդ ընտանիքի պատմությունը խելագարության ու սպանության պատմություն է: «Այդ մարդը, ով ներկայանում է որպես խելամիտ տղամարդ ու ռուս ազնվական, 30 տարի շարունակ խելագարության է հասցրել իր կնոջը, փաստացի սպանել է նրան: Այդ մասին իմացել են բոլոր նրանք, ովքեր այդ ողբերգությանն ականատես է եղել մոտ հեռավորությունից»,-գրել է նա:
Լարինան ռուս դերասանին մեղադրել է նաեւ նրանում, որ նա կնոջն արգելել է երեխա ունենալ: «Հիմա, երբ Իրկան չկա, շրջանառվում է նրա «խիստ դեպրեսիայի» մեջ գտնվելու վարկածը, որը հանգեցրել է ինքնասպանության: Իբր, մայրը մահացել է, շունը մահացել է, Պորոխովշչիկովն էլ կաթված է ստացել. Եւ ոչ ոք ճշմարտությունը չի ասի»,- գրում է Լարինան: Նա պնդում է, որ բռնապետական հատուկներով Պորոխովշչիկովը կնոջը 30 տարի պահել է մթագնող ուղեղով, շան հավատարմությամբ եւ ամենօրյա կռիվներից դուրս պրծած աչքերով, հաղորդում է RGIONS.RU-ն:
Հիշեցնենք, որ Պորոխովշչիկովի կինը կախվել է եւ դերասանը, ով, որոշ տվյալներով, արդեն դուրս է եկել մեդիկամենթոզային քնից, դեռ չգիտի կնոջ մահվան մասին:
Միաժամանակ, ընտանիքի փաստաբան Սերգեյ Ժորինը «Մոսկովսի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում պատմել է, որ Ալեքսանդր Պորոխովշչիկովը որոշել էր երեխաներ ունենալ: Նրա խոսքով, դերասանը վերջին ժամանակներս քննարկում էր փոխնակ մայր գտնելու հարցը: Ավելին, նա արդեն գտել էր մի կնոջ, ով կարող էր իր երեխայի համար փոխնակ մայր դառնալ: Ժորինը ընտանեկան դժբախտություն է անվանել Պորոխովշչիկների ընտանիքում երեխաների բացակայությունը:
Ռուսական լրատվամիջոցները նաեւ ոչ հաճելի մանրամասներ են հաղորդում Պորոխովշչիկովի կնոջ թաղումից. Կնոջ եղբայրը, ով դատվում էր քրոջ հետ բնակարանի հարցով, հրաժարվել է զբաղվել քրոջ թաղումով եւ պնդում է, որ Իրինայի մահվան մասին տեղյակ պահեն մահվան հետ կռիվ տվող Պորոխովշչիկովին:
Հայրենի թատրոնը հրաժարվել է կազմակերպել Իրինայի հրաժեշտի արարողությունը:



























