ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի նախագիծ է ներկայացվել, ըստ որի` նախագահի կողմից առանց Կոնգրեսի հաստատման պատերազմ սկսելը կարող է դառնալ իմպիչմենթի գործընթացի հիմք:
Նախագիծը ներկայացրել է հանրապետական Ուոլթեր Ջոնսը, իսկ նախկին կոնգրեսական Թոմ Թանկրեդոն WorldNetDaily-ում իր հոդվածում նշել է, թե Ջոնսի նաախձեռնությունը կապված է Սիրիա հնարավոր ներխուժման հետ: Փաստաթուղթը ներկայացնելու պատճառ է դարձել պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի հայտարարությունը, թե Բարաք Օբաման չի դիմի Կոնգրեսին Սիրիայում ռազմական գործողությունների թույլտվություն ստանալու համար:
1973թ. Կոնգրեսի կողմից ընդունված Ռազմական լիազորությունների բանաձեւով արտերկրում ռազմական գործողությունները կարող են շարունակվել առանց Կոնգրեսի համաձայնության միայն 60 օր, եւս 30 օր տրվում է զորքերի դուրսբերման համար:



























