Նիգերիայի Ջոս քաղաքում երիտասարդ քրիստոնյաները որոշել են պատասխանել են իսլամիստների ահաբեկչություններին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Ջոսի առողջապահության հարցերով վարչության ղեկավար Սաթթի Դաքվաթին, պատասխան գործողությունների արդյունքում 10 մարդ է սպանվել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, մարտի 11-ին Ջոսի կաթոլիկ եկեղեցու մերձակայքում ահաբեկչություն է եղել, որի արդյունքում 3 մարդ է զոհվել: Պայթուցիկ սարքը գործարկել է ահաբեկիչը, ով փորձել է մեքենայով անցնել եկեղեցու տարածք: Նրա կանգնեցրել են մուտքի մոտ, եւ պայթյուն է որոտացել:

Նշենք, որ վերջին ամիսներին Նիգերիայում բռնությունների ալիք է սկսվել, որի ետեւում կանգնած է «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը, որը ձգտում է շարիաթի կանոններ մտցնել Նիգերիայի տարածքում: