Սկանդալային քաղաքական գործիչ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին ներողություն է խնդրել ճանաչված երգչուհի Ալլա Պուգաչովայից` «Մենամարտ» ծրագրի եթերում նրա հասցեին արած արտահայտությունների համար:

Ինչպես հաղորդում է «Էքսպրես-գազետան», Ժիրինովսկին հրաժարվել է հետ վերցնել իրենց խոսքերը, բայց խոստովանել է, որ որոշ արտահայտություններում չափն անցել է: « Նա, ի վերջո, կին է… Կներեք, Ալլա Բորիսովնա»,- ասել է Ժիրինովսկին:
Պուգաչովայի արձագանքն անհայտ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին «Մենամարտ» («Поединок») հայտնի ծրագրի շրջանակներում բղավել էր Ալլա Պուգաչովայի վրա, խոստացել իր հաղթանակի դեպքում թքել նրա վրա, մեղադրել նրան ծախվածության մեջ, համեմատել պոռնիկի հետ:
Պուգաչովան, իր հերթին, Ժիրինովսկիին անվանել էր «երկրի խայտառակություն», ծաղրածու եւ խելագար: Նա նաեւ ասել էր` «Չգոռաս ինձ վրա, ապագա նախագահ»:

Ժիրինովսկին էլ պահանջել էր, որ Պուգաչովան լռի, քանի որ օրենք չգիտի, բացի այդ «նա հինգ րոպեն մեկ ամուսին է փոխում»:
Սկանդալային հաղորդումը եթեր էր հեռարձակվել փետրվարի 28-ի երեկոյան: