ԱՄՆ Օսթին քաղաքում BBH Labs ընկերությունը աշխատանքի է ընդունել անտունների` որպես Wi-Fi հասանելիության կետեր:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Huffington Post-ը, տեղացի 13 անտունների «Ես հոթսփոթ եմ» գրառումով վերնազգեստներ եւ 4G-ռոութերներ են տվել` առաջարկելով զբոսնել տարածքում: Pay Pal համակարգով փոքր վճարի դիմաց մարդիկ կարող էին միանալ անտունի ռոութերին եւ ինտերնետից օգտվել:

Կազմակերպիչները հայտնել են, որ սա բարեգործական ակցիա է եւ բոլոր միջոցներն ուղղվելու են անտունների կարիքներին: