Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է հարկադիր կարգով հայրենիք վտարել Իսրայելի դեսպանին, իսկ Թել-Ավիվից հետ կանչել Եգիպտոսի դեսպանին: Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 12-ին` ի նշան բողոքի ընդդեմ «Գազայի հատվածի դեմ Իսրայելի ագրեսիայի»:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, պատգամավոները նաեւ պահանջել են դադարեցնել գազի առաքումները Իսրայել, արաբական երկրներին կոչ են արել վերադառնալ Իսրայելի գլոբալ շրջափակմանը, եւ հրաժարվել Իսրայելի հետ կապված ընկերությունների հետ համագործակցությունից:

Գազայի հատվածում իրավիճակը սրվում է ամեն պահ: Իսրայելական ավիահարվածներին զոհ են գնացել 18 մարդ, եւս 30-ը վիրավորվել են: Պաղեստինցիները ի պատասխան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: