Դամասկոսը պաշտոնապես մեղադրել է արաբական «Ալ Ջազիրա» եւ «Ալ Արաբիա» հեռուստաալիքներին Սիրիայի տարածքում ահաբեկչական գործունեության մեջ:
Երկրի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը հայտարարել է, որ այդ հեռուստաալիքները որպես լրագրող Սիրիա են ուղարկում ահաբեկիչների, որոնք հենց իրենք են սպանում խաղաղ բնակիչներին, դա նկարահանոմ են տեսախցիկով եւ հետո հեռարձակում եթերով` սպանության պատասխանատվությունը բարդելով Սիրիայի իշխանությունների վրա:
Բացի դրանից, Մահմուդը Սիրիայում արյունահեղության պատասխանատվությունը դրել է Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի վրա` նրանց անվանելով ահաբեկիչների մեղսակիցներ եւ հայտարարելով, որ նրանք ֆինանսավորում եւ զենքով ապահովում են իշխող վարչակարգի հակառակորդներին, հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը:




























