Իսրայելը եւ պաղեստինյան գրոհային խմբավորումները Գազայի հատվածում մարտի 13-ի գիշերը հայտարարել են հրադադարի մասին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, համաձայնագիրը կնքվել է Եգիպտոսի միջնորդությամբ:
Վերջին օրերին Գազայի հատվածում իրադրությունը կտրուկ սրվել էր: Գազայի հատվածի կողմից հրթիռի արձակմանն ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարձակումներ էին գործել, որոնց զոհ էր դարձել 16 մարդ: ՀԱՄԱՍ-ը խոստացել էր վրեժ լուծել մարդկանց մահվան համար:




























