Բանգլադեշում լաստանավի վթարի հետեււանքով 150 մարդ անհետ կորած է համարվում:

Դեպքը տեղի է ունեցել Մենգա գետում` երկրի մայրաքաղաք Դաքայից մոտ 30 կմ հարավ: Լաստանավը, որի վրա գրեթե 200 մարդ է եղել, բախվել է այլ նավի: Խորտակվող նավի 35 ուղեւորներ տեղափոխվել են մյուս նավ, 150 մարդու ճակատագիրն անհայտ է:

Վթարի վայրում աշխատում են փրկարարները, բայց ներկա պահին նրանք ջրում վթարից զոհվածների մարմիններ չեն գտել, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցներին: