Երեւանն ու Վալետտան կարող են դառնալ քույր-քաղաքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Մալթայի հայկական համայնքում: Աղբյուրի համաձայն, համապատասխան նախաձեռնությունը առաջ է քաշվել նախորդ տարի:
Հայերը Մալթայում ընդամենը մեկ հասարակական կազմակերպություն ունեն` «Մալթայի հայկական համայնք» անվանումով, որը հիմնադրվել է 2009 թվականին: Այն ղեկավարում է Վերա Բոյաջյանը: NEWS.am-ի զրուցակցի խոսքով, համայնքի միջուկը կազմում են 350-500 հայեր, ովքեր իրենց հայ են համարում, թեեւ հայկական ծագմամբ մալթացիներն անհամեմատ շատ են, մոտ 10 հազար մարդ:
Մալթայի քաղաքական կյանքում հայերը ներգրավված չեն, թեեւ երկրի 69 հոգանոց խորհրդարանում գործում է հայ-մալթայական բարեկամության խումբ:
Մալթայի հայերը չունեն կիրակնօրյա հայկական դպրոց եւ հայկական եկեղեցի, իսկ մոտակա հայկական հյուպատոսությունը գտնվում է Իտալիայում:



























