Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները տվել են Հունաստանին օգնության երկրորդ ծրագրի մեկնարկը, որը ենթադրում է 130 մլրդ դոլարի հատկացում` պարտքային ճգնաժամը հաղթահարելու համար:

Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ այդ ծրագրի առանձին տեխնիկական դետալներ կհստակեցվեն մարտի 16-ի նիստում: Նա նշել է, որ ԵՄ ֆինանսական մարմինները վերանայել են հունական պարտքի ծավալի կանխատեսումը 2020 թվականին եւ նվազեցրել դրա մակարդակը մինչեւ երկրի ՀՆԱ-ի 116 տոկոսի, հաղորդում է РБК-ն:

Ի պատասխան վարկատու եռյակի (ԱՄՀ, Եվրոպական կենտրոնական բանկ եւ ԵՄ) կողմից օգնության երկրորդ տրանշի, Հունաստանի կառավարությունը ոչ միայն կրճատել է ծախսերը պետական սեկտորում, այլեւ սկսել է պետական պարտատոմսերի մարումը, որոնք գտնվում է մասնավոր սեկտորի մոտ: