Այսօր Թաիլանդում ազգային տոն է` Փղերի օրը: Այս երկրում դարեր շարունակ փղերը աստվածության խորհրդանիշ են համարվել:
Փղերը պատերազմների ընթացքում օգտագործվել են որպես ծանր հրետանի եւ դաշտերում, ծառատունկի եւ բերքահավաքի ընթացքում, որպես կրող ուժ:
Ամենապաշտվածը եւ սուրբը համարվում է սպիտակ փիղը: Նման գունավորմամբ բոլոր փղերը դառնում են միապետական ընտանիքի սեփականությունը: Այսպես, Թաիլանդի թագավոր Փհումփիոն Ադուլյադետը (Ռամա IX) ունի նման մի քանի փիղ:
Այդ ազնվացեղ կենդանիների պատվին տոնակատարությունն ամեն տարի տեղի է ունենում Բանգկոկից 80 կմ հյուսիս գտնվող հատուկ հրապարակում, գրում է Calend-ը:
Բոլոր կենդանիները զարդարված են գույնզգույն թամբերով, զարդեր կան նրանց գլխին, ժանիքներին, անգամ ոտքերին:
Հանդիսության մեղավորներն անհամբեր սպասում են տոնակատարության գլխավոր իրադարձությանը` մրգերի հյուրասիրությանը:




























