Եմենի հարավ-արեւելքում գտնվող Ալ-Բեյդա նահանգում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ավտոմեքենան: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով 9 մարդ մահացել է:
Եմենի իշխանությունները ենթադրում են, որ ահաբեկչությանն առնչություն ունեն «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























