Մահացել է վթարի ենթարկված ռուսական Կա-52 ռազմական ուղղաթիռի անձնակազմի հրամանատարը: Հիշեցնենք, որ մեքենայի ղեկորդը զոհվել էր նախքան որոնողափրկարարական խմբի ժամանումը դեպքի վայր:

Կա-52 ռուսական «Ալիգատոր» ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Տվերի մարզի Տորժկի մոտ: Ուղղաթիռի անձնակազմի հետ ռադիոկապն ընդհատվել էր նախօրեին ժամը 21.05-ին, կազմակեպվել էին կորած ուղղաթիռի որոնողական աշխատանքներ օդում եւ ցամաքում: Վթարի ենթարկված մեքենան գտել են առավոտյան ժամը 08.45-ին:

Ինչպես հայտնում է  «Ինտերֆաքսը», Տորժկի մոտ վթարը դարձել է  առաջինը Կա-52 ուղղաթիռների համար: Ըստ նախնական տվյալների`  Կա-52 ուղղաթիռների թռիչքները չեն դադարեցվի: