Չինաստանում ավտոբուսն անդունդն է գլորվել: Սարսափելի վթարի հետեւանքով զոհվել է 15 մարդ, վեցը մարմնական վնասվածքներ են ստացել:
Պատահարը տեղի է ունեցել մարտի 13-ին, հարավային Սիչուան նահանգի Աբա ինքնավար մարզում:
Վթարը տեղի է ունեցել Զեգու լեռան մոտ, թունելի ելքից դուրս գալիս: Մեքենայում 21 ուղեւոր է եղել, հաղորդում է Lifenews.ru-ն:



























