Բանգլադեշում լաստանավի վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան  200 մարդ անհետ կորած է համարվում: Նման ճշտված տվյալներ են հաղորդում տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է բանգլադեշյան Daily Star թերթը, լաստանավի վրա կարող էր մինչեւ 300 մարդ գտնվել: Տարբեր տվյալներով` 30-50 մարդ կարող են փրկված լինել:

Դեպքը տեղի է ունեցել Մենգա գետում` մայրաքաղաք Դաքայից մոտ 80 կմ հարավ: Shariatpur 1լաստանավը խորտակվել է այլ նավի հետ բախվելու հետեւանքով: