Երեւան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին, մարտի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-31105» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-31105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

























