Մարտի 13-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձորի Նարեկացու 15ա հասցեում գտնվող  բենզալցակայանում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.01-ին, մարվել՝ 03.15-ին:

Այրվել են Ս.Առաքելյանին պատկանող բենզալցակայանի օպերատորի սենյակն իր գույքով՝ 6 քմ, սենյակի տանիքը: