Երեւանում, մարտի 12-ին, ժամը 18.50-ին, Արցախի փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «BYD» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «BYD»-ի վարորդը եւ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























