Հովտաշատ-Գայ ճանապարհի 4-րդ կմ-ին, մարտի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011»  մակնիշի  ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենային, որը դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից՝ ընկել է ջրատարի մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: