Մարտի 12-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զաքարիա Սարկավագի փողոցի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերի 13-ին Մոլդովական փողոցում գտնվող մի խանութի սրահից գողացել է 2 անդրավարտիք եւ 2 բաՃկոն, որոնց գրպանում եղել է 210.000 դրամ եւ 3 բջջային հեռախոս:
Կատարվում է նախաքննություն:




























